Saturday, February 4, 2012

Իրանից ոսկու դուրս բերումն արգելվել է

Panorama.am. 3-2-2012- Իրանից ոսկու դուրս բերումն արգելվել է: Այդ մասին հաղորդում է իրանական «համշահրիօնլայն.իռ» կայքը: Համաձայն տեղեկատվության` Իրանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նադերին տեղեկացրել է, որ Իրանից դուրս մեկնող անձինք կարող են 150 գրամից ոչ ավել ոսկեղեն դուրս բերել իրենց հետ: Իրանցի պաշտոնյան, միևնույն ժամանակ նշել է, որ 5 հազար ԱՄՆ դոլարից ավել գումար ևս արգելվում է դուրս բերել, եթե գումարը գերազանցում է նշված չափը, ապա այն պետք է կատարվի բանկային փոխանցումների միջոցով:

No comments: