Sunday, February 5, 2012

Իրանը սկսել է թևավոր հրթիռների զանգվածային արտադրություն

Tert.am. 4-2-2012- Իրանը սկսել է Zafar տիպի ծովային թևավոր հրթիռների զանգվածային արտադրություն: Ինչպես հաղորդում է IRINN հեռուստաալիքը, այս հրիռներով կհամալրվեն ոչ միայն վերջրյա, այլև ստորջրյա նավերը: Իրանի պաշտոնատար անձանց խոսքով` երկրի ափերին հրթիռային համալիրների տեղակայումը ոչ միայն կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը, այլև վճռական դեր կխաղա տարածաշրջանի անվտանգության ու կայունության գործում: Zafar տիպի ծովային թևավոր հրթիռներն իրանական կոնստրուկտորների աշխատանքն է: Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի խոսքով`այս հրթիռներն ունակ են մեծ արագությամբ ու մեծ ճշտությամբ գրոհել հակառակորդի ռազմական նավերը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն այսօր ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում: Դրանք կտևեն մեկ ամիս:

No comments: