Saturday, February 4, 2012

Ադրբեջանում կրկին բորբոքվել է վարչապետի պաշտոնի համար պայքարը

Panorama.am. 2-2-2012- Ադրբեջանում նոր թափ է ստացել վարչապետի պաշտոնի համար պայքարը: Ներիշխանական բոլոր խմբավորումները պահանջում են կարճ ժամանակում պաշտոնաթող անել վարչապետ Արթուր Ռասիզադեին: bizimdovr.az-ի տեղեկություններով` Ա.Ռասիզադեն արդեն կորցրել է ազդեցությունը Ադրբեջանի կառավարության անդամների մեծամասնության, հատկապես օլիգարխ նախարարների վրա, և բոլոր իշխանական խմբավորումները վերջին շրջանում սկսել են բացահայտ կերպով պահանջել նրա հրաժարականը: Կայքի աղբյուրի խոսքով, սակայն, Ա. Ռասիազեդի պաշտոնաթողությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ նման դեպքում կարող է խախտվել ներիշխանական խմբավորումների միջև հավասարակշռությունը: Աղբյուրն ասել է, որ Ադրբեջանի վերին էշելոնում առայժմ խուսափում են խոսել Ա.Ռասիզադեին պաշտոնաթող անելու մասին, քանի որ նրան փոխարինելու համար ոչ մի խմբավորմանը չպատկանող թեկնածու իշխանությունը դեռևս չունի: «Ամենայն հավանականությամբ, արդեն ծերացած, առողջությունը կորցրած Ա.Ռասիզադեին ֆորմալ կերպով այդ պաշտոնում կթողնեն մնալ մինչև 2013 թ-ը, երբ կավարտվեն նախագահական ընտրություններն Ադրբեջանում»,- հայտնում է կայքը:

No comments: