Saturday, February 4, 2012

Թուրքիան բարձրացնում է կրոնի դերը հասարակության մեջ

Tert.am. 3-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Կրոնասեր սերունդ ենք դաստիարակելու» հայտարարությունն արդեն առարայանում է: Թուրքիայի Կրոնական հարցերով նախարարությունը ձեռնարկել է 4-ամյա ծրագիր երկրում հասարակության բոլոր խավերի մոտ կրոնի դերը բարձրացնելու նպատակով: 2012-2016թթ. իրականցվելիք ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել խմբեր, որոնք հատուկ մասնագետների հետ դուրս կգան մզկիթներից և կշրջեն փողոցներում: «2010-2016թթ. Ռազմավարական ծրագիր»-ի շրջանակներում երիտասարդների բարոյականությունը պահպանելու նպատակով կգրվեն նաև կրոնական ուղղվածություն ունեցող վեպեր, կցուցադրվեն կրոնական հարցերի հետ կապված հեռուստահաղորդումներ, կիրականացվեն բարեգործական ծրագրեր, օգնություն կտրամադրվի հաշմանդամներին և այլն: Նախարարության աշխատակիցը նշել է, որ այս նոր ծրագիրը պետք չէ կապել Էրդողանի արված վերջին արտահայտության հետ, որովհետև այս բնագավառը միշտ էլ եղել է նրա ուշադրության կենտրոնում, հայտնում է cnnturk.co-ը: Նշենք, որ այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Կրոնական հարցերով նախարարություն, որտեղ մասնակցել է ուրբաթօրյա աղոթքին:

No comments: