Thursday, February 2, 2012

Իրանի դեմ պատերազմից առաջինը կտուժի Հայաստանը. փորձագետներ Tert.am. 2-2-2012- Հայ և ռուս քաղաքագետները կարծում են, որ Իրանի դեմ պատերազմի սկսումից հետո առաջինը կտուժի Հայաստանը: Թե հայ, թե ռուս քաղաքագետները գրեթե համոզված են, որ եթե Իրանում պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանը կփորձի օգտվել առիթից: Այս մասին նրանք քննարկեցին լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպված տեսակամուրջի միջոցով: «Խոշոր ռազմական գործողությունները Իրանի շուրջ անկայունություն կառաջացնեն հարևան բոլոր երկրներում: Այն կարող է տարածաշրջանի համար աղետալի լինել: Սակայն ամերիկացիները միայնակ նման քայլի չեն գնա: Նրանք հասկանում են, որ օպերացիայի հաջողությունը կախված է համագործակից երկրների քանակից: Իրանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը հնարավոր է գնա պատերազմական քայլերի», - ասաց Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, կասպիական համագործկցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխիևը: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս համոզված է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները առաջին հերթին կանդրադառնան Հայաստանի վրա: «Նախ այն պատճառով, որ մենք հարևան երկրներ ենք և սահմանը կփակվի: Այստեղ առաջ է գալիս նաև փախստականների խնդիրները: Ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը հնարավոր է օգտվի իրավիճակից և ղարաբաղյան հարցը փորձի լուծել պատերազմի միջոցով: Մենք չպետք է թուլացնենք մեր դիրքերը», - ասաց նա:

No comments: