Thursday, February 2, 2012

Էրդողանը հավատքի առեւտուր է անում. թուրք կուսակցապետ

News.am. 2-2-2012- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանին՝ «հավատացյալ սերունդ ենք աճեցնելու» խոսքերի համար։ Թուրք կուսակցապետը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հավատքի առեւտուր անելու մեջ։ «Մենք այդ ե՞րբ ենք դեմ եղել հավատացյալ սերունդ աճեցնելուն։ Սրանից առաջվա սերունդները անհավա՞տ էին։ Մարդ ինչպե՞ս կարող է նման բան ասել։ Նման բան ասողը չպետք է վարչապետի աթոռին նստի»,-ասել է Քըլըչդարօղլուն։

No comments: