Monday, February 6, 2012

Թուրքիայի փոխվարչապետին զարմացնում է Սիրիայի հարցում Իրանի անտարբերությունը

Tert.am. 6-2-2012- Թուրքիայի առաջին փոխվարչապետ Բյուլենթ Արընջը խստորեն դատապարտել է Իրանի իշխանություններին` Սիրիայի վերաբերյալ դիրքորոշման համար: «Այն, ինչ այսօր Ասադն անում է Սիրիայում, անցնում է բոլոր սահմանները, նա ոտնահարում է իսլամական բոլոր նորմերն ու արժեքները,-ասել է Արընջը և հավելել,- «Հետաքրքիր է` Իրանը և տարածաշրջանի մյուս երկրներն ինչու են լռում Սիրիայում իրականացվող բռնության առնչությամբ: Ես դա չեմ հասկանում: Եթե նրանք անտարբեր են սիրիացի ժողովրդի վշտի հանդեպ, ապա իրենց երկրի անվանումից պետք է հանեն «իսլամական» բնորոշումը: Թուրքիայի փոխվարչապետը նաև քննադատել է Սիրիայի վերաբերյալ Ռուսատանի և Չինաստանի դիրքորոշումը: «Ռուսաստանի և Չինաստանի գործողությունները ևս մեզ համար անհասկանալի են (նկատի ունի ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի կիրառումը): Ինչու՞ է լռում Իրաքի վարչապետ Մալիքին, չէ որ իր եղբայր արաբներն են սպանվում: Սիրիայում արյունը հոսում է գետի պես, աշխարհը չպետք է լռի ու անտարբեր հետևի: Աշխարհը պետք է դատապարտի Ասադին, Թուրքիան, իր կողմից, մշտապես պաշտպանելու է սիրիացիների պահանջները և հնարավոր ամեն բան անելու է այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար»,-ասել է փոխվարչապետը` միաժամանակ բացառելով ռազմական միջամտության տարբերակը:

No comments: