Haynews.am. 4-4-2012- Իրանի հետ հավանական զինված հակամարտությունը տեղի կունենա 2013 թվականի սկզբին: Այս տեղեկությունն իսրայելական մամուլին հայտնել են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:
Նշվում է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը: Ուստի սպավում է, որ շուտով կավարտվեն բանակցություններն Իրանի և Արևմուտքի 6 երկրների միջև:
«Տեսականորեն, Իրանի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ այս տարի, սակայն առավել իրատեսական է 2013-ը», - մեջբերում են աղբյուրները: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են համագործակցել սույն հարցում:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները տալիս են իրենց արդյունքը, սակայն մինչ այժմ չկա որևէ երաշխիք, որ դրանք կստիպեն Իրանի իշխանություններին հրաժարվել միջուկային ծրագրերի իրագործումից:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment