Thursday, April 5, 2012

Թեհրանը պաշտոնապես դիմել է, որպեսզի Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կայանա Բաղդադում

Թեհրանը պաշտոնապես դիմել է, որպեսզի Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կայանա Բաղդադում: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Ամիրիի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Իրաք, որի ընթացքում Իրաքի իշխանություններին է հանձնել իրանական կողմի առաջարկը: Հիշեցնենք, որ օրերս Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների՝ իրենց տված խոստումներին հավատարիմ չլինելու պատճառով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) առաջիկայում կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա Ստամբուլում:

No comments: