Tuesday, April 24, 2012

Հայաստանում ցեղասպանություն վերապրած 123 մարդ կա

News.am. 24-4-2012- Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ իրականացված ջարդերից փրկված ականատես 123 մարդ կա Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը: Նրա խոսքով` Հայաստանում չկա առանձին վիճակագրություն, թե ցեղասպանությունը վերապրած քանի կենդանի վկա կա Հայաստանում, նրանց մասին տվյալներ կան Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որտեղ կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակում նշվում է, թե նրանցից քանիսն են Ցեղասպանությունը վերապրած: Այսպիսով, Հայաստանում 2011թ հուլիսի 1-ի դրությամբ Ցեղասպանությունը վերապրած ողջ 123 մարդ կա, որոնցից 96-ը՝ կին, իսկ 30-ը՝ տղամարդ։ Իսկ 2010թ հուլիսի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում էր 156, որոնցից 121-ը` կանայք, իսկ 35-ը` տղամարդիկ։

No comments: