Saturday, April 28, 2012

Իրանը կվերսկսի բանակցությունները ԱԷՄԳ-ի հետ մայիսի 13-14-ին

News.am. 28-4-2012- Իրանը մայիսի 13-14-ին կվերսկսի բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակացության փորձագետների հետ` Թեհրանի միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասհար Սոլթանիեն: IRNA գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետը հայտնել է, որ Թեհրանի այս որոշումը «վկայում է միջուկային ոլորտում Իրանի բոլոր աշխատանքների խաղաղ բնույթի մասին», նաեւ հաստատում է, որ «Իրանի հասցեին հնչող առարկություններն անհիմն են»,-հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ բանակցությունների վերջին փուլը կայացել է երկու ամիս առաջ եւ ավարտվել անարդյունք:

No comments: