Saturday, April 28, 2012

Ինչո՞ւ են Նախիջանում սկսել են փակել թուրքական վարժարանները

Zham.am. 28-4-2012- Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանում աղջիկների
համար գործող թուրքական վարժարանը փաստացիորեն դադարել է իր գործունեությունը: Բացի այս տարվա ավարտական 11-րդ դասարանի աշակերտներից, բոլոր մյուսները տեղափոխվել են սովորական դպրոցներ: Դպրոցի փակումը տեղական իշխանությունները բացատրել են նրանով, որ այն սկսել է տարածել կրոնական գրականություն: Ակնկալվում է նաև, որ շուտով կփակվեն նաև Շարուրի շրջանի և Նախիջևան քաղաքի թուրքական վարժարանները: Պետական հիմնարկներում աշխատող ծնողներին ստիպում են իրենց երեխաներին վարժարաններից տեղափոխել սովորական դպրոցներ: Դիտորդների կարծիքով, այս քաղաքականության իրական պատճառն այն է, որ Նախիջևանի իշխանությունները մտավախություններ ունեն, թե վարժարաններում կրթության և դաստիարակության ստացած երեխաները չեն լինի «բավական կայուն և ունակ պատշտպանելու սեփական կարծիքն ու իրավունքները»: Հետաքրքիրն այն է,որ թուրքական վարժարանների բացումը ժամանակին ողջունվել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից: Հայտնում է Թուրան գործակալությունը:

No comments: