«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Սպիտակ կատարած այցի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել: Քաղաքի բնակիչները, տեսնելով Սերժ Սարգսյանին, նրա ուղղությամբ հող են շպրտել՝ բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը՝ չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում: Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որոնք սկսել են բարձր գոռալ: Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել էն, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել՝ ասելով. «Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք՝ հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»:
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment