Friday, April 6, 2012

Աբդուլլահ Գյուլ. Իրանի շուրջ աճող լարվածությունը կարող է վերածվել պատերազմի

News.am. 6-4-2012- Կա լարվածության աճի հավանականություն, որը կարող է վերածվել պատերազմի: Լարվածության օջախը գտնվում է Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ապրիլի 5-ին Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Գյուլը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում նոր հակամարտություններ կամ քաղաքացիական պատերազմ բռնկվեն, ապա ամբողջ տարածաշրջանը կհայտնվի «նոր անորոշության եւ քաոսի մեջ»: «Նման պայմաններում Թուրքիան չի կարող իրադարձությունների հետեւել հեռվից, ուստի դիվանագիտական ակտիվությունը եւ ռազմական պատրաստվածությունը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն են, այլ անհրաժեշտություն»,-ասել է Գյուլը:

No comments: