Friday, April 27, 2012

Թուրք ազգայնականները գազազել են ապրիլի 24-ը սգո օր նշելու առաջարկից

HayNews.am. 27-4-2012- Քուրդ խորհրդարանականների նախաձեռնությունը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը, Թուրքիայում սգո օր հայտարարելու վերաբերյալ, արդեն սուր արձագանքների պատճառ է դարձել: Թուրքիայի խոորհրդարանի միակ քրդական ուժից` «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերն օրերս մեջլիսում հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են ապրիլի 24-ը Թուրքիայի տարածքում որպես սգո օր նշելու օրենքի նախագիծ ներկայացնել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը, քուրդ պատգամավորների այս նախաձեռնությանը խիստ բացասական են ընդունել ազգայնական խորհրդարանականները: «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Վուրալը խորհրդարան է բերել լուսանկարներ, որոնց վրա պատկերված են եղել մահացած երեխաներ: «Եթե կոտորած եք ուզում տեսնել, ահա «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK )արած գործերը: Նկարներում պատկերված են նրանց կողմից սպանված երեխաները»,-հայտարարել է թուրք ազգայնական պատգամավորը: «Դուք այս ազգի՞ ուզում եմ ցեղասպան դարձնել: Ո՞վ եք դուք: Ձեր չափն իմացեք»,-հավելել է Վուրալը: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մշտապես ակնարկում են, թե «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը կապեր ունի PKK-ի հետ:

No comments: