հայտարարությունը, մտածում է երկրի միջուկային ծրագրերը միառժամանակ դադարեցնելու վերաբերյալ, գրում է The Jerusalem Post-ը: Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր,որ Իրանի համար ԵՄ-ի պատժամիջոցներից խուսափելու լավագույն տարբերակը միջուկային ծրագրերի միառժամանակ սառեցումն է: «Մենք պետք է մանրամասն քննարկենք այս առաջարկը`հասկանալու համար, թե ինչ հիմքով է այն արվել: Այնուամենայնիվ Իրանը կպաշտպանի միջուկային էներգիա ստեղծելու իր իրավունքը »,- նշել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Եթե Իրանն ընդունի Ռուսաստանի առաջարկը, ապա կխուսափի Եվրամիության կողմից իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցներից, որոնք կսկսեն գործել հուլիսից:
Friday, April 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment