Հարց. Պարոն Բալայան, անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւեր ընդունվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը այդ բանաձեւերում տեղ գտած մոտեցումների նկատմամբ: Պատասխան. Եվրախորհրդարանի բանաձևերին արձագանքել են Հայաստանի խորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրոպական խորհրդարանի հետ: Եվրոպական խորհրդարանը նախկինում էլ Եվրոպական Միության գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձեւեր է ընդունել: Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշումը եղել է եւ մնում է նույնը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության Նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի և կազմակերպության այլ ղեկավար ներկայացուցիչների կողմից: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին:
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment