Wednesday, April 25, 2012

Ա.Վիրաբյան. Թուրքիան Հայաստանին պետք է փոխհատուցի ավելի քան 250 մլրդ դոլար

Panorama.am. 24-4-2012- «Թուրքիայից փոխհատուցում պահանջելու, մասնավորապես ֆինանսական
փոխհատուցում պահանջելու գործընթացը սկսվել է դեռևս 1918թ-ին, երբ Հովհաննես Թումանյանը ստեղծեց մի հանձնախումբ, որը գրի էր առել բոլոր տվյալները նրանցից, ովքեր փրկվել էին թուրքի յաթաղանից»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանը Թուրքիայից կոնկրետ փոխհատուցում պահանջի ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Այդ աշխատանքների ժամանակ հաշվարկվել է ռուբլիով, թե նյութական վնասն ի՞նչ չափի է, այդ գումարը վերածվել ֆրանկի, քանզի հասցեագրվել է Փարիզի Խաղաղության կոնֆերնասին. «Այո, մենք պետք է այդ աշխատանքները տանենք, փոխհատուցման հստակ պահանջ ներկայացնենք, քանի որ այդ տվյալներն ունենք: Տնտեսագետները հստակ հաշվարկ են կատարել, թե 1919թ-ից այսօրվա դրությամբ ֆինանսական այդ թվերը գումարային ինչ տեսք ունեն: Եվ եթե հարկ լինի, պատրաստ ենք հիմա էլ այդ աշխատանքը տանել»,- նշեց մեր զրուցակիցը: Ճշտող հարցին, թե գումարային ի՞նչ տեսք ունի այսօր ցեղասպանված հայության կարողությունը և ըստ այդմ ի՞նչ չափի կլինի փոխհատուցման չափը, Ա.Վիրաբյանը նշեց, որ 1919-ին գումարը կազմել է 200 մլն ֆրանկ, իսկ այսօր այն ահռելի է: «Այսօր արդեն այդ գումարը 250 մլրդ դոլարից անցել է: Ես գտնում եմ, որ ոչ միայն Ցեղասպանության ( Armenian Genocide)ճանաչման ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, այլև հատուցման»,- ասաց նա: Ա,Վիրաբյանը հավելեց, որ Թուրքիան ընդունել է օրենք հայերից տիրազուրկ մնացած գույքը պետականացնելու և հետագայում այն տարբեր քաղաքացիների հանձնելու և վաճառելու մասին. «Թուրքական օրենք կա այդպիսի, այսինքն, եթե մենք նույնիսկ ուսումնասիրենք թուրքական իրավական ակտերը, ապա կարող ենք տեսնել ու ապացույցը դրանում է, որ եղել է հայկական գույք, որը ճանաչվել է տիրազուրկ, որն անցել է պետությանը, իսկ այն էլ, իր հերթին, տնօրինել այն ինչպես ցանկացել է»,- հավելեց արխիվի տնօրենը: Ինչ մնում է տարածքային պահանջատիրությանը, ապա Ա,Վիրաբյանը հղում արեց Սերժ Սարգսյանի խոսքերին, այն է` տարածքային պահանջատիրության մասին այսօր խնդիրներ մենք չենք դնում:

No comments: