Friday, April 27, 2012

Թուրքերի քայլը զայրացրել է կիպրոսցիներին

HayNews.am. 26-4-2012- Թուրքական Turkish Petroleum ընկերությունը սկսել է թուրքերի կողմից
օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նավթային և գազային հետախուզական հորատումները: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը և, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն: Սպասվում է, որ հետախուզական աշխատանքները կտևեն 3-ից 6 ամիս: Հորատումների խորությունը հասնում է մինչև 3 հազար մետրի: Կիպրոսի ղեկավարությանը, իր հերթին, թուրքերի այս քայլը զայրացրել է: Կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն հայտարարել է, որ կղզու տարածքում հորատման աշխատանքներ իրականացնելն առանց Կիպրոսի ղեկավարության հետ համաձայնության` ապօրինի բնույթ է կրում:

No comments: