Tert.am. 3-4-2012- Ադրբեջանը ուսումնասիրում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության վերաբերյալ ՌԴ առաջարկը, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք Գաբալայի ՌՏԿ-ի հարցով հատուկ հանձնաժողով են ստեղծել: Ներկայում այն դիտարկում է Ռուսաստանի ներկայացրած առաջարկները:
Մարտին ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտ են Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելուն:
Մարտի սկզբին «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանը Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության համար տարեկան նախկին 7 մլն դոլարի փոխարեն այժմ 300 մլն դոլար է պահանջում:
Գաբալայի ՌՏԿ-ն ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն բաղադրիչներից էր: Ադրբեջանի անկախացումից հետո ՌԴ-ն շարունակեց վարձակալել կայանը, որի վերաբերյալ պայմանագիրը կնքվեց 2002թ. և վարձակայության պայմանագրի ժամկետը ավարտվում է 2012թ դեկտեմբերի 24-ին: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում մինչև 2025թ. վարձակալելու վերաբերյալ: Ռուսաստանը ցանկանում է բանակցությունները ավարտել մինչև 2012թ. հունիս, քանի որ նոր համաձայնագիրը պետք է կնքված լինի հին պայմանագրի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ:
Գաբալայի ՌՏԿ-ն նախատեսված է ցամաքային և ծովային տեղակայման, ռազմավարական միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների մեկնարկները հայտնաբերելու համար: Ինչպես նաև տիեզերական տիրույթի անընդհատ մարտական հսկման համար:
Համակարգը հնարավորություն է տալիս հրթիռի մեկնարկից մի քանի վայրկյան անց հայտնաբերելու ոչ միայն մեկնակետը, այլ նաև առաջին վայրկյաններից սկսած՝ հետևել հրթիռի հետագծին և նախապես հաղորդել հրթիռը խոցելու համար անհրաժեշտ կորդինատները:
Wednesday, April 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment