Wednesday, April 4, 2012

Ադրբեջանի ՊՆ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում

Panorama.am. 3-4-2012- Ադրբեջանի պաշտպանության 17 տարվա նախարար Սաֆար Աբիևի դարաշրջանը կարծես ավարտվում է: Tia.az-ի տեղեկություններով` Ադրբեջանի ՊՆ կառուցվածքում մոտ ժամանակում լուրջ փոփոխություններ են սպասվում` այն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն է ստանձնել պաշտպանության նախարար նշանակել քաղաքացիական անձի: Նշվում է, որ Սաֆար Աբիևն արդեն համաձայնվել է հանձնել պաշտոնն այն պայմանով, որ նշանակվի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Ենթադրվում է, որ Ադրբեջանի պաշտպանության քաղաքացիական առաջին նախարար կնշանակվի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասգերովը: Աղբյուրի խոսքով` Ասգերովը կառավարության միակ և վերջնական թեկնածուն է: Նշենք, որ Զիյաֆաթ Ասգերովը փոխխոսնակ լինելուն զուգահեռ նաև խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահն է:

No comments: