1in.am. 4-4-2012- Իրանագետ Մհեր Բաղդասարյանը կիսում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն կարծիքը, որ Իրանում ուժային սցենարի կյանքի կոչումը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցի համապատասխան հատվածին:
«Վարչապետը բավական տրամաբանական պատասխան է տվել: Ի տարբերություն ԼՂՀ-ի՝ Հայաստանն Իրանի հետ բաց, աշխատող սահման ունի: Իսկ Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Հայաստանն է, և եթե Հայաստանը որոշակի խնդիրներ ունենա, դրանք որոշակիորեն կանդրադառնան նաև ԼՂՀ-ի վրա»,- ասաց իրանագետը:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ»-ին հարցազրույց էր տվել, ուր թերթի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել էր. «Իրանում կատարվող իրադարձությունները կունենան անմիջական ազդեցություն Լեռնային Ղարաբաղի վրա: Ամենայն հավանականությամբ, դրանք կազդեն Հայաստանի վրա»:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment