News.am. 5-4-52012- Մոլորակի ամենաերջանիկ մարդիկ ապրում են հյուսիսային Եվրոպայում: Այդ մասին նշվում է ՄԱԿ-ին կողմից ապրիլի 2-ին հրապարկված Համաշխարհային երջանկության զեկույցում:
Առաջին հնգյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները եւ Կանադան:
Հայաստանը գտնվում է ցուցակի վերջին մասում: Հարեւան երկրներից ամենավատը Վրաստանի վիճակն է, որն ավելի ցածր հորիզոնականում է, քան Հայաստանն ու Ադրբեջանը:
Հարցման մասնակիցներին հարցրել են` արդյոք նրանք իրենց երջանի՞կ են համարում, գո՞հ են իրենց կենսամակարդակից եւ այլն:
Զեկույցում նաեւ եղել է «արդյոք դուք երեկ շատ անգամներ ժպտացել կամ ծիծաղել եք» հարցը. պարզվել է, ամենատխուր երկիրը Վրաստանն է, որը ցուցակում վերջին տեղն է զբաղեցնում: Հայաստանն էլ ընդամենը երկու հորիզոնականով է բարձր հարեւանից:
Բոլոր ցուցանիշներով ամենաերջանիկներից են աղքատ երկրները` Տոգոն, Բենինը, Սյերա Լեոնեն:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment