Tert.am. 29-4-2012- ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչների հետ և իր ելույթում ասաց, որ Թուրքիան Ղարաբաղյան հարցում ոչ մի անելիք չունի: «Դուք ապրում եք մի երկրի հարևանությամբ, որտեղ հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը մերժվում է, որն ամեն օր կեղծում է իր սեփական պատմությունը: Այսօր էլ շարունակվում է այդ հանցագործությունը` ուրանալով պատմական փաստերը: Մենք մշտարթուն ենք լինելու և համառ, քանզի մարդկության դեմ գործած հանցագործությունը հնարավոր չէ ուրանալ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Հայ-թուրքական հարաբերություններին և հայ- թուրքական արձանագրություններին՝ նա ասաց. «Մենք դատապարտում ենք պատմական փաստերը վիճարկելու միջոցով Հայոց ցեղասպանությունը հարաբերական դարձնելու բոլոր փորձերը: Մենք շարունակում ենք պահանջել արդարություն և հատուցում, և մերժում ենք Թուրքիայի մեծամիտ և գոռոզ քաղաքականությունը: Թուրքիան որևէ անելիք չունի Արցախի հարցում և մենք պահանջել ենք, որ ստորագրի այդ փաստաթղթի տակ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ ՀՀ նախագահը արթիկցիներին կոչ արեց լինել ակտիվ և մասնակցել առաջիկա ընտրություններին` աջակցելով իշխող` ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցն Իրան սկսվել էր երեկ և կշարունակվի նաև այսօր:
Monday, April 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment