ծառայությունները զբաղվեն հակաիրանական գործունեությամբ: Այդ մասին իրանական “Ջահաննյուզ.քոմ” կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոուսարին: «Առկա փաստերը վկայում են, որ “Մոսսադի” գործակալններն ներթափանցում են Ադրբեջանի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան, որտեղից էլ իրականացնում են հակաիրանական գործունեություն: Մենք առայժմ դիվանագիտական ճանապարհով հորդորում ենք, որպեսզի վերոնշյալ երկրները կանխարգելեն Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեությունը»,-նշել իրանցի խորհրդարանականը: Նկատենք, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին, անդրադառնալով Իսրայելի հատուկ ծառայությունների՝ Ադրբեջանում ծավալող գործունեության մասին հարցին, նշել էր, որ այդ առնչությամբ Իրանն ունի հստակ փատեր, և եթե դրանք չլինեին, ապա իրանցի պաշտոնյաները երբեք դրանց մասին չէին բարձրաձայնի: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»: Հավելենք, որ իրանական “արաննյուզ.իռ” կայքի հաղորդմամբ՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր մեկնում է Ադրբեջան:
Tuesday, April 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment