պատգամավոր Օսման Քորութուրքը քննադատել է թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ շեշտելով, որ Սիրիայի հարցում որդեգրած քաղաքականության պատճառով Թուրքիան տարածաշրջանում իզոլացման է մղվում։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Օսման Քորութուրքը նշել է, թե Մերձավոր Արեւելքի երկրներ իր կատարած այցերի ժամանակ հասկացել է, որ այնտեղ Թուրքիայի նոր քաղաքականությունը չեն ընդունում, մասնավորապես, արաբների մոտ Թուրքիան կորցրել է իր վստահությունը։ «Թուրքիայի քաղաքականության հետեւանքով դարձել է մի երկիր, որն այսօր ասում է «եղբայր», իսկ վաղը հայտնի չէ, թե ինչ կասի։ Մեր արտաքին քաղաքականությունը ամբողջության անհաջողության է մատնվել, իսկ Սիրիայի հարցում մեր քաղաքականությունը լրիվ տապալվել է»,-ասել թուրք պատգամավորը։
Friday, April 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment