Wednesday, April 4, 2012

Իրանցի հոգևորական. Իլհամ Ալիևը վաճառում է նախարարական պաշտոնները

Panorama.am. 3-4-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաճառում է նախարարական պաշտոնները: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Արդեբիլ նահանգի իմամ-ջոմե սեյյեդ Հասան Ամելին: Իրանցի հոգևորականն իր ելույթի առաջին հատվածում, խոսելով Ադրբեջանում հեջաբի արգելման պատճառով տեղի ունեցող հասարակական դժգոհությունների մասին, նշել է. «Այն պատասխանատու պաշտոնյան, ով դպրոցական համազգեստի պատրվակով արգելում է աղջիկներին հեջաբ կրել, չի կարող նախագահ լինել»: Սեյյեդ Հասան Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում առկա կաշառակերության փաստերին, նշել է. «Ադրբեջանի նախագահը նախարարի պաշտոնը փողով վաճառում է, այնուհետև այն նախարարը, ով գնում է այդ պաշտոնը, ստիպված է լինում քաղաքներում և գյուղերում իր ենթակայության տակ գործող անձանց ևս կաշառքի միջոցով պաշտոնների նշանակել, որոնք էլ բնակչության խնդիրները լուծելու համար իրենց հերթին են կաշառք վերցնում»:

No comments: