Tert.am. 29-4-2012- «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին հերոսացրած և նրա հետ լուսանկարված ոստիկանի պաշտոնը չի բարձրացվի: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Սամասթի հետ լուսանկարված ոստիկան Յաքուբ Քուրթարանին պատրաստվում են Մալաթիայի ազգային անվտանգության պետի տեղակալ նշանակել: Գյուլն իր մտահոգությունն է փոխանցել ներքին գործերի նախարարությանը: Հիշեցնենք, որ 2007 թ-ի հունվարին ձերբակալված Օգյուն Սամասթի` թուրքական դրոշը ձեռքին, ոստիկանների հետ արված լուսանկարները մեծ սկանդալի պատճառ էին դարձել: Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալը» Թուրքիայի ՆԳՆ-ն հրաժարվել է նրան Դինքի ծննդավայր Մալաթիայում բարձր պաշտոնի նշանակելու մտքից, իսկ Քուրթարանը մեկամյա արձակուրդի է մեկնել:
Monday, April 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment