Monday, April 30, 2012

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ Թեհրանում հանդիպեցԻրանի իսլամական
հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ըստ «Մեհր» գործակալության, Ահմադինեժադը հիշեցրել է երկու երկրների պատմական հարաբերությունների մասին և կարևորել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցը: «Հայաստանի անկախացումից հետո անցած 20 տարիների ընթացքում մեր երկրները բարեկամական հարաբերությունների մեջ են եղել և եկել է ժամանակը` հարաբերություններն ավելի ընդլայնելու առևտրի, տնտեսության և այլ ոլորտներում»,- ասել է նա:

No comments: