«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը մեր թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: Ըստ այդմ, փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ: Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, եթե հիշում եք , պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է, վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, և այդ հափշտակության համար մարտի 3- ին, այսինքն` Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը այս գործը համարում է քաղաքական, որովհետև կասկածներ ունի թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել:
Friday, April 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment