Saturday, April 28, 2012

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Tert.am. 27-4-2012- ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է
հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը և հանդես գալիս կոչով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (Ռոբերտ Բրադկեն` Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանի Դաշնությունից, և Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) մեծապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի մի շարք խախտումների մասին վերջին զեկուցումներից, որոնց պատճառով զոհեր և տուժածներ կան: Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառությունից զերծ մնալուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն կողմերի նվիրվածությանը և հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի, Սարգսյանի և Մեդվեդևի համատեղ հայտարարության ոգուն: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի ցանկացած կորուստ և կրկնում, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա: Համանախագահները բոլոր կողմերին հորդորում են հարգել 1994-ի զինադադարը և զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կհանգեցնեն հետագա սրացմանը»:

No comments: