Panorama.am. 27-4-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար կոնգրեսին է ներկայացրել պետքարտուղարության Եվրազիայի հետ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությանը: Հիշեցնենք, այն բանից հետո, երբ 2010 թ-ին ԱՄՆ Սենատը չէր հաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի կողմից ներկայացված Մեթյու Բրայզայի թեկնածությունը, Օբաման նախատեսված կարգով շրջանցելով Սենատի պարտադիր հաստատումը, տարեվերջին իր հրամանագրով Բրայզային գործուղել էր Բաքու: Այնուհանդերձ, հաշվի առնելով այն, որ առանց Սենատի վավերացման նշանակումները ուժի մեջ են մեկ տարի և դրանից հետո ենթական են պարտադիր վավերացման, Բրայզան Բաքվում դեսպանի պարտականությունները կատարեց ընդամենը մեկ տարի, որից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեսի վետոյի պատճառով այլևս չներկայացվեց Սենատին: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Բրայզան լիովին դադարեցրեց դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանում:
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment