News.am. 5-4-2012- Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այսօր՝ ապրիլի 5-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Աժուբալիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Լիտվայի ԱԳ նախարարին ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Վերջինս հյուրին ներկայացրել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրներից մեկի պատմությունը եւ հուշարձանի խորհուրդը:
Աուդրոնյուս Աժուբալիսը նաեւ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:
Բացի այդ, Լիտվայի ԱԳ նախարարն անվանական եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշամահալիրի հարեւանությամբ գտնվող «Հիշողության պուրակ»-ում, նաեւ ջրել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի տնկած անվանական եղեւնին:
Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ճանաչել եւ դատապարտել է 1915-ին Օսմանյան Թուրքիայում իրականացրած Հայոց ցեղասպանությունը:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment