Friday, April 27, 2012

Հայության առջև ծառացած է նոր եղեռնի վտանգ. Դավիթ Ջամալյան

Tert.am. 26-4-2012- Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ
քաղաքականության պատճառով հայության առջև ցեղասպանության վտանգ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սակայն ի տարբերություն 1915 թվականին երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության, այժմ Հայաստանն ունի մարտունակ բանակ: «Նոր եղեռնի վտանգը հայության առջև ծառացած է, ուղղակի կա մի հանգամանք, որ չկար 97 տարի առաջ` հիմա կա բանակ»,- նկատեց փորձագետը և հիշեցրեց, որ մայիսի 9-ին Արցախում լինելու է զորահանդես, որից պարզ կլինի, թե որքան մարտունակ միավոր է այն: «Սա ագրեսիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ: Այսօր հայկական բանակը բավարարվում է պատասխան կրակով, բայց եթե այսպես շարունակվի, ունենք բոլոր հիմքերը ոչնչնացնելու այդ կրակը»,- ասաց Ջամալյանը: Նա կարծում է, որ նման գործելաոճը կարելի է բացատրել նրանով, որ ադրբեջանական իշխանությանը հարկավոր է առաջին գծում լարվածություն, բայց ոչ լայնածավալ պատերազմ: Նա նկատեց, որ հայկական կողմի պատասխան գործողությունները ճիշտ չէ որակել սադրանք, քանի որ դա նորմալ արձագանք է տվյալ դեպքում։ «Նորմալ մարդու, հասարակության ռեակցիան թշնամանքն է: Մենք չենք կարող աչք փակել տեղի ունեցածի վրա: Սա սադրանք չէ, ադեկվատ պատասխան է, թույլի կեցվացքը ամենարգահատելի, զզվելի կեցվածքն է»: Եղել է հայկական կողմից պատասխան ադրբեջանական կողմին, ըստ փորձագետի պարզ կլինի, եթե շուտով ադրբեջանական լրատվության մեջ հայտնվեն դժբախտ պատահարների մասին տեղեկություններ: Սովորաբար, նրա խոսքով, դրանք լինում են այն մասին, թե օձն է կծել կամ կայծակն է խփել մեկին:

No comments: