Tuesday, April 3, 2012

Առաջին չվերթը հավանաբար կկայանա ամռանը

Mardik.am. 3-4-2012- Երկարատև ձգձգումներից հետո, Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման չհանձնվեց նաև խոստացված մարտ ամսին, սակայն ԼՂ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այն պատրաստ է շահագործման հանձնելու: «Ստեփանակերտի օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման» ,- mardik.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց նա, հավելելով, որ շինաշխատանքներն արդեն ավարտված են և ընթանում են սերտիֆիկացիայի հետ կապված գործընթացները, որոնք կավարտվեն մոտ 3 շաբաթից: «Կազմվում են համապատասխան փաստաթղթերը, որպեսզի օդանավակայանը կարողանա թռիչքներ իրագործել» ,- հավելեց նա, նկատելով, որ արդեն ձեռք են բերված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները: Եվ չնայած այն բանին, որ օդանավակայանը դեռևս չունի սեփական նախաձեռնության տակ գտնվող ինքնաթիռներ, այնուամենայնիվ` Աթբաշյանը գտնում է, որ առաջին թռիչքը հավանաբար կիրականացվի ամռանը: «Իմ կարծիքով, առաջին չվթերթը կկայանա հունիս-հուլիս ամիսներին» ,- ավելացրեց նա, նշելով, որ ԼՂՀ Կառավարությունը նաև զբաղվում է ինքնաթիռների ձեռքբերման գործընթացով, իսկ թե ո՞ր ընկերությունների հետ են պատրաստվում համագործակցել, նա դժվարացավ պատասխանել. «Դեռ պարզ չէ» ,- ավելացրեց նա:

No comments: