Saturday, April 28, 2012

Ռուսաստանցի փորձագետը հայկական գյուղի գնդակոծման մասին. Ադրբեջանը կմարսի

News.am. 28-4-2012- Ադրբեջանին ձեռնտու է պահպանել լարվածությունը Հայաստանի հետ սահմանին եւ շփման գծում, քանի որ նա ձգտում է հայկական կողմին հասկացնել, թե եղած իրավիճակն իրեն ձեռք չի տալիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման կենտրոնի տեղեկատավական-վերլուծալան կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով Տավուշի մարզի Դովեղ գյուղի գնդա «Հայ-ադրբեջանական դիմակայությունը շատ կրկնվող տարրեր ունի: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դժվար է ասել` կապվա՞ծ են դրանք որոշակի քաղաքական գործընթացների հետ, թե՞ ոչ: Բռնկումներ լինում են, օրինակ, նախագահների մակարդակով բանակցությունների յուրաքնչյուր փուլից առաջ: Երբեմն դրանք կապված են հակամարտության կողմ- երկրների ներքաղաքակն իրավիճակի հետ, իսկ երբեմն էլ զուտ ռազմական էպիզոդներ են, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ զորմասերում կարգապահության պատճառով են տեղի ունենում»,-հայտարարեց Կարավաեւը` ընդգծելով, որ Դովեղի նման միջադեպերը կարող են հետագայում եւս կրկնվել: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք Ադրբեջանի գործողությունները իրենց ետեւից որոշակի հետեւանքներ առաջացնել, փորձագետը թերահատավտություն հայտնեց. «Մինչ այժմ տեղական բռնկումներից, շփման գծում դիվերսիոն գործողություններից հետո ոչ մեկի համար լուրջ հետեւանքներ չեն եղել: Միջնորդները միշտ բավարարվել են հայտարարություններով, որոնք կարելի է հերթապահ համարել»,-նշեց զրուցակիցը: Նրա կարծիքով` եթե անգամ որեւէ հայտարարություն արվի, դա կգտնի իր տեղը նախկինում մշակված առավել կարեւոր փաստաթղթերի շարքում: «Քանի որ կա պայմանավորվածությունների, սկզբունքների, հայտարարությունների եւ շատ այլ բաների հսկա քանակություն, որոնք ընդունվել են, սակայն չեն կատարվում: Եվ այդ հերթական հերթապահ հայտարարությունն էլ տեղ կզբաղեցնի դրանց կողքին`փոշոտվելու համար»,-կարծում է քաղաքագետը: Նման իրավիճակը նա «տխուր» համարեց: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ապրիլի 25 –ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Այս անգամ հակառակորդի թիրախ էին դարձել գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Բարեբախտաբար, զոհեր եւ տուժածներ չեն եղել:

No comments: