News.am. 29-4-2012- Քաղաքացիների հետ զավեշտալի երկխոսություններով հայտնի Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Բուրսա քաղաքում եւս իրեն չի կորցրել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Բուրսայի փողոցներում զբոսնելու ժամանակ նախարարին մի քաղաքացի է մոտենում՝ խնդրելով, որ կառավարությունը հնարավորություն տա էլեկտրաէներգիայի պարտքի վճարումը փուլերով իրականացնել։ «Ազգը ոնց կասի, այնպես էլ կլինի, մորուքդ սիրեմ»,-պատասխանել է նախարարը։ Նախարարը փորձել է շարունակել ճանապարհը, երբ մեկ այլ քաղաքացի է մոտեցել՝ «Պարոն նախարար» դիմելով։ Նախարարն արագ արձագանքել է. «Տղա, քո բեղերը սիրեմ»։ Նշենք, որ օրեր առաջ Էրզրումում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Իդրիս Նաիմ Շահինը իրեն դիմած քաղաքացուն ասել էր. «Դե թռվռա կամ խաղա, որ հավատանք, որ մեզ սիրում ես»։ Նախարարի այս խսքերը կատաղեցրել էր REDHACK հաքերների խմբին, ովքեր կոտրել էին Թուրքիայի ՆԳՆ արխիվային կայքը՝ թողնելով գրություն. «Հիմա խաղալու հերթը քոնն է, Իդրիս։ Եթե մեր տված հարկերի հաշվին օգտվում ես շքեղություններից, պիտի ապացուցես, որ մեզ սիրում ես։ Դե թռվռա, որ հավատանք»։
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment