Panorama.am. 28-4-2012- «Այդ մարդն ուղղակի ստում է ու առանց ամաչելու անպատասխանատու հայտարարություններ անում: Ողջ աշխարհը բացահայտ ձևով Թուրքիային հասկացրեց, որ հայ-թուրքական հարցի չկարգավորված լինելու միակ պատասխանատուն դա հենց ինքը Թուրքիան է»,- մեկնաբանելով Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Կարախանյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Բոստոնում մասնակցել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված կոնֆերանսն և հայտարարել է. «Մենք արագ գործեցինք և մեր ստորագրությունները դրեցինք արձանագրությունների տակ, բայց Հայաստան-Ադրբեջան ճակատում դեռևս արդյունք չկա: Մենք դեռ 2007 թվականին կարգավորման գործընթացը սկսելու ժամանակ էինք խոստացել կյանքի կոչել արձանագրությունները, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեն»: Պատգամավորի խոսքերով, Անկարան ինչպես Ցեղասպանության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում առաջորդվում է փաստերի խեղաթյուրման ուղով: «Թուրքիան այդպես էլ քաջություն չցուցաբերեց ու իր վերջնական ավարտին չհասցրեց հայ-թուրքական գործընթացը: Եվ ինչպես արձանագրում են մեր գործընկեր պետության ղեկավարները, «գնդակը Թուրքիայի դաշտում է»»,- ասաց նա:
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment