Saturday, April 28, 2012

Գյուլը կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը

Tert.am. 27-4-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է Չանաքքալե քաղաք` մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 97-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իլհաս» գործակալությունը, լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին: «Այս հարցի վերաբերյալ մեր թեզը պարզ է: Մենք ասել ենք` եկեք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք: Բոլոր նրանք, ովքեր տեղեկություններ ունեն թող հավաքվեն մի տեղ: Եկեք բացենք բոլոր արխիվները: Սակայն այդ առաջարկության պատասխանը չենք ստացել: Նոր սերունդների մեջ թշնամանք սերմանելով այդ հարցը չի լուծվի:Հիմա էլ ողջ աշխարհին կոչ եմ անում, եկեք ստեղծենք այդ հանձնաժողովը»,- ասել է նա: Գյուլը նաև ցավ է հայտնել, որ վերջին օրերին Ֆրանսիայում հայկական հարցը հարցը «նախընտրական գործիք» է դարձել: «Ես դատապարտում են թուրքերի հանդեպ թշնամանքի տարածումը»,- ասել է նա:

No comments: