Tert.am. 21-5-2012- Թուրք-ֆրանսիական լարված հարաբերություններից հետո երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո Թուրքիան ցանկանում է Ֆրանսիայի հետ հարաբերություններում նոր էջ բացել: Չիկագոյում ընթացող` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են հարաբերությունների նորմալացմանն ուղղված հնարավոր քայլերը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպման առանցքում եղել է «հարաբերությունները նոր էջից սկսելու մեսիջը»: Գյուլը նշել է, որ իրենք ցանկանում են, նոր, մաքուր էջից սկսել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Օլանդն իր հերթին հայտարարել է, որ անցյալում կողմերը սխալ են հասկացել միմյանց և դրա վրա ժամանակ ծախսել չարժե: Նա կաևորել է Թուրքիայի դերակատարությունը Սիրիայի հարցում: Հանդիպման ընթացքում 1915թ-ին և հայության խնդիրներին որևէ անդրադարձ չի եղել:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment