Monday, May 21, 2012

Ադրբեջանի կողմից որևէ ոչ բարեկամական քայլ ը ՀՀ-ի նկատմամբ արձագանք կստանա. Ն. Բորդյուժա

1in.am. 21-5-2012- Եթե Ադրբեջանի կողմից որևէ ոչ բարեկամական քայլ արվի Հայաստանի նկատմամբ,Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կպաշտպանի ՀՀ շահերը: Այսօր Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով Մոսկվայում ադրբեջանցի լրագրողի հարցին՝ ի՞նչ հիմքով է ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցելու մասին հայտարարություններ անում, և եթե Ադրբեջանը քայլ անի իր տարածքների ամբողջականությունը վերահաստատելու համար, կմիջամտի՞ արդյոք ՀԱԿՊ-ն: «Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է: Եվ եթե Հայաստանի նկատմամբ որևէ ոչ բարեկամական քայլ արվի, կազմակերպության անդամները համապատասխան ձևով կարձագանքեն»,- ասաց Ն. Բորդյուժան` հավելելով, որ մնացածը կքննարկեն անդամ երկրների նախագահները:

No comments: