Wednesday, May 16, 2012

Ադրբեջանական էլիտայի ինքնությունը

Կասկած չկա, որ Ադրբեջանում հակաիրանական ակցիաները մոտիվացված են պարզապես հիմարությամբ, սակայն հիմարությունն էլ հետեւողական լինելու դեպքում հանգեցնում է հայեցակարգի ձեւավորման ոչ միայն արտաքին քաղաքականության մշակման մեջ, այլ նաեւ հասարական գիտակցությունում: Ադրբեջանն ակնհայտորեն գտնվում է հասարակական նպատակների եւ առաջնահերթությունների մասնատման վիճակում, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն պետության բաժանման, այլեւ, առաջին հերթին, կասկածի տակ դնել իշխող վարչակարգի համապատասխանությունը այդ տարածքում ապրող պոպուլյացիայի էթնիկ ինքնությանը: Հստակեցնելով միտքը, այդ տարածքի ժողովրդի առաջ կկանգնի այն հարցը, թե որքանով է իշխող վերնախավը պատկանում տվյալ էթնոսին: Իշխանությունները էթնիկ ինքնության փնտրտուքի մեջ են, եւ իշխանությանը զուգահեռ նման փնտրտուքով զբաղված է հասարակությունը: Այդ փնտրտուքը դեռ երկար է շարունակվելու՝ Ադրբեջանական հանրապետություն կոչվածի մասնատման չափով: Պարզվել է, որ մտքերի եւ արարքների հակահայկական ուղղվածությունն ակնհայտորեն բավարար չէ ինքնագիտակցության համար, իսկ հակահայկականությունն ընդամենը համերաշխության փորձերի արտաքին խթան է: Սակայն հակահայկականությունն ազգ չի ձեւավորում, իսկ ահա հակաիրանականությունն այն է, ինչ պետք է: Ոչ մի Իրանական Ադրբեջանի մասին Ադրբեջանի ղեկավարությունը չի էլ մտածում, իսկ, ավելի շուտ, անհավատալի կերպով զգուշանում է նույնիսկ որոշակի կապերից, քանի որ նպատակները բացարձակապես տարբեր են: Իշխող վերնախավի խումբը, որը կազմված է 90 ընտանիքներից, հարստանալու եւ հարմարավետ գոյության նպատակ ունի: Նույնիսկ հակաօդային պաշտպանության միջոցների ինտենսիվ ձեռքբերումը նույնպես պայմանավորված է վախի զգացման եւ իրեն ու իր ընտանիքին պաշտպանելու ցանկությամբ: Վերնախավի եւ հասարակության հակաիրանականությունն, անկասկած, ուղղված է ոչ թե Իրանում բնակվող գոյություն չունեցող ցեղակիցների պաշտպանությանը, այլ ընդհակառակը, ուղղված է եւ Իրանից, եւ էթնիկ խմբերից հեռավորությունն ամրապնդելու համար: Հակաիրանականության տակ Բաքվում թաքնվում են իսլամական շարժման հզոր ալիքից, որը վաղ թե ուշ կլանելու է հասարակությանը, որը գտնվում է խորը պրոֆանացիայի վիճակում: Այդ նպատակների կողքին պահանջվում են նաեւ նոր առասպելներ, որոնք ծնվում են կեղծիքների հիմքի վրա: Համակարգային զեղծարարության պտուղները ճաշակել են եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, որոնք դեռեւս եզրակացություն չեն արել նախորդ եւ ներկա սերունդների սխալներից: Պետք է նշել, որ Իսրայելից բացի ոչ մի այլ շահագրգիռ պետություն չկա, որը կցանկանար Իրանի անջատողականությունը, քանի որ դա աշխարհաքաղաքական աղետի կհանգեցնի, ինչն էլ ԱՄՆ, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ այլ կողմերի համար անդառնալի կդառնա: ԱՄՆ ցանկացած նախագծում նախատեսվում է իրանական պետության ամբողջականության պահպանում նույնիսկ «Իսրայելի ընկերների» նախաձեռնությունների պայմաններում, որոնք բավական շատ են քաղաքական նախագծողների միջավայրում: Որոշակի առումով, Իսրայելը նույնպես զգուշանում է Իրանում որեւէ աղետից, հատկապես երիտասարդ ու մտածող քաղաքական գործիչների ու ինտելեկտուալների շրջանակները: Ադրբեջանը մինչ այժմ ոչ մի նշանակալի ազդանշան չի ստացել Իրանում եւ ընդհանրապես տարածաշրջանում իր համար իրադարձությունների «դրական» ելքի վերաբերյալ: Իսրայելի հետ համագործակցությունը Ադրբեջանի համար միայն ուրիշի դարպասին խաղ կլինի, քանի որ Իսրայելն Ադրբեջանին դիտում է ամենեւին էլ ոչ որպես գործընկեր, այլ որպես Իրանի դեմ սադրանքների պոլիգոն: Իսրայելի հետ համագործակցությունն էլ ավելի է ուժեղացրել Ադրբեջանի մեկուսացումը նախեւառաջ արաբական եւ իսլամական աշխարհում: Կարելի է կարծել, որ, «հավատակիցներից» հիասթափված, Ադրբեջանում հիշել են իրենց վերնախավի, ինչպես նաեւ հասարակության թաթա-հրեական ծագման մասին, եթե թույլատրելի է տվյալ պարագայում հասարակությունը ժողովրդից առանձնացնելը: Դժվար է ասել, թե որքանով են Բաքվում այդ դրդումները ռացիոնալ եւ իմաստավորված, կամ էլ ամեն ինչ ավելի պարզունակ է, եւ Ադրբեջանը, հայտնվելով փակուղում, փորձում է իր ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների պատվերների կատարումից օգուտ քաղել: Ո՞րն է Ադրբեջանի համար ավելի լավ՝ իմաստավորված քաղաքականությո՞ւնը, թե ներշնչման քաղաքականությունը: Հնարավոր է, իռացիոնալ պահվածքը, որը միջոց է ազգային իդեալների համար պայքարի իմիտացիան շարունակելու համար, այսինքն, լավագույն ելքը ստեղծված քաղաքական փակուղում: Իգոր Մուրադյան

No comments: