Wednesday, May 16, 2012

Վիտալի Տրետյակով. Ռուսաստանը շարունակում է աջակցել Կովկասում ստատուս-քվոյի պահպանմանը

News.am. 15-5-2012- Ռուսաստանը շարունակում է աջակցել Կովկասում ներկայիս ստաուս-քվոյի պահպանմանը, այդ
թվում նաև այն բանի համար, որպեսզի հանգիստ անցկացնի Օլիմպիական խաղերը Սոչիում, ինչպես նաև թույլ չտա երրորդ ուժի ներկայությունը Կովկասում և սահմանափակի արդեն իսկ ԱՄՆ-ի ներկայությունը: Այսպիսի տեսակետ է հայտնել 1news.az-ին տված հարցազրույցում ռուս հայտնի լրագրող և քաղաքագետ, ՄՊՀ –ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը: «Պուտինը նույնպես չի կարող չմտածել մոտավորապես այսպես. Ղարաբաղի հիմնախնդիր, ստաուս-քվո և անվերջ բանակցություններ: Ամեն ինչ, բացի պատերազմից: Եթե ինչ-ինչ պատճառով սկսվի նոր լուրջ հակամարտություն, ապա Ռուսաստանն ամեն դեպքում կլինի Հայաստանի կողմնակիցը: Այսպիսին է իրողությունը: Հետևաբար`մշտական և անվերջ բանակցություններ», - նկատել է նա: Տրետյակովի կարծիքով` Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողության համար պայքարը շարունակվում է, Աֆրիկայի հյուսիսում տեղի ունեցած իրադարձությունները փոքր- ինչ թուլացրել էին այն, բայց ոչ ավելի: Հիմնական հարցերն են` Իրանը և ԱՄՆ-ի վերահսկողությունը Կովկասի նկատմամբ: Ինչ և երբ կսկսեն անել ամերիկացիները , քաղաքագետի կարծիքով, ոչ ոք չի կարող կանխատեսել: ԱՄՆ կարող է սկսել ինչ ասես, եթե դա իրենց համար կհամարեն ձեռնտու և կորոշեն, որ տարածաշրջանում և աշխարհում ուժերի հավասարակշռությունը ապահովում է իրենց անպատժելիությունը: Մեկնաբանելով Անակարայի հետ հարաբերություններում ռուսական քաղաքականությունը, Տրետյակովը նկատեց, որ քանի դեռ Անկարայի աճող գործունեությունը հիմնականում նպատակաուղղված կլինի Ռուսաստանի անմիջական տարածաշրջանային հետաքրքրություններից դուրս, այսինքն` ոչ Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, այդ հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին այժմ են `ռացիոնալ և պրագմատիկ: Այլ ուղղություններում Թուրքիային պետք է զսպեն նրանք, ում դա վերաբերում է: Ռուսաստանին դա չի վերաբերում:

No comments: