Tert.am. 21-5-2012- Իրանի Գորգան մարզում մայիսի 22-26-ը կանցկացվի Կասպյան տարածաշրջանի երկրների Գործարար համագործակցության միջազգային խորհրդի 13-րդ գագաթնաժողովը, հայտնում է IRNA գործակալությունը: Կասպյան երկրների Գործարար համագործակցության միջազգային խորհուրդը ստեղծվել է 1996թ.-ին, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի ու Իրանի առևտրի պալատների կողմից: «Գագաթնաժողովը լավ հնարավորություն է բանակցություններ վարելու և մերձկասպյան երկրների գործնական ու առևտրային հարցերը քննարկելու համար»,- ասել է Գորգանի առևտրի պալատի նախագահ Համիդ Դամգանին:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment