News.am. 21-5-2012- Սառեցված հակամարտությունների առկայությունը ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության ամենալուրջ սպառնալիքներից է: Այդ մասին eurodialogue.org կայքին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա նաեւ նշել է, թե ԵԱՀԿ-ում նախորդ տարի Լիտվայի նախագահության գլխավոր գերակայություններից մեկը եղել է ԵԱՀԿ պոտենցիալի ամրապնդումը սառեցված հակամարտություններին նպաստելու համար: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աշխատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցելով եւ մեր ավանդն ենք ներդրել Ղարաբաղում եւ նրա շուրջ անկայուն վիճակի կանխման գործում»,- ասելէ Աժուբալիսը` հիշեցնելով Վիլնյուսում Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մասին: Աժուբալիսը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի եւ Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը նոր հնարավորություն է բացում սառեցված հակամարտությունների կարգավորման համար:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment