1in.am. 21-5-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ հաճախակիացած քննադատություններին. «Վերջին շրջանում մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ նաև Amnesty International-ն ու Human Rights Watch-ը, մի շարք գերմանական ԶԼՄ-ներ և անգամ Guardian-ը սկսել են հրապարակել իրականությանը չհամապատասխանող նյութեր, որոնք վնաս են հասցնում Ադրբեջանի իմիջին: «Եվրատեսիլ 2012»-ի հետ կապված՝ վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում երկու կետից: Դրանցից մեկն Իրանն է: Օրինակ՝ խոսում են Բաքվում գեյ-շքերթի անցկացման մասին: Դրա հետ կապված՝ մենք բազմիցս զգուշացրել ենք Իրանին, ես անգամ այդ հարցով այցելել եմ Իրան: Մենք Իրանին ասել են, որ մի միջամտեք մեր գործերին, մենք էլ չենք միջամտի ձեր գործերին: Իրանում ամեն ուրբաթօրյա նամազից հետո ակցիաներն ուղեկցվում են հակաադրբեջանական կարգախոսներով: Չգիտեմ, թե Իրանում ում գլխում է ծագել գեյ-շքերթի անցկացման հարցը: Մենք անցկացնում ենք ոչ թե գեյ-շքերթ, այլ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթ: Ընդհանրապես, ադրբեջաներենում գոյություն չունի գեյ-շքերթ բառ, իսկ նրանց մոտ դա կա: Իրանը ցանկանում է, որ Ադրբեջանը լինի իր ընկերների ընկերն ու թշնամիների թշնամին: Սակայն մենք ունենք անկախ արտաքին քաղաքականություն: Պարտադիր չէ, որ Իրանի ընկերներն ու թշնամիները լինեն մեր ընկերներն ու թշնամիները: Միևնույն ժամանակ, մենք չեն մասնակցում Արևմուտքի հակաիրանական քաղաքականությանը: Իրանը մուսուլմանական երկիր է, ուր բնակվում են մեր 30 միլիոն հայրենակիցներ»:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment