Tuesday, May 15, 2012

Ռուս փորձագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են Պուտինի միջնորդական առաքելությանը

News.am. 15-5-2012- ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության շարունակմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը: «Ոչ պաշտոնական գագաթաժողովի ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի դիրքորոշումները մոտեցնելու փորձերի համար: Առայժմ մեկ բան է հաստատ, որ եւ Հայաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը պատրաստ են Վլադիմիր Պուտինի միջնորդական առաքելությանը»,-ասել է փորձագետը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա այսօր` մայիսի 15-ին, Կրեմլում, ՀԱՊԿ նստաշրջանի ավարտից հետո:

No comments: