Tuesday, May 15, 2012

Իրանում կախաղան է բարձրացվել միջուկային ֆիզիկոսին սպանողը

Թեհրանում մայիսի 15-ին կախաղան է բարձրացվել է 24-ամյա «իսրայելական գործակալը», ով մեղավոր է ճանաչվել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: Իրանի քաղաքացի Մաջիդ Ջամաիլի Ֆաշին մահապատժի էր դատապարտվել պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադիի սպանության համար: Գիտնականը սպանվել է 2010 հունվարի 12-ին, երբ նրա մեքենայի մոտ կայանված մոտոցիկլետը պայթել է: Հարցաքննության ժամանակ Ֆաշին հայտարարել է, որ այլ սպանություններ էլ էր նախատեսել, սակայն հետագայում հրաժարվել է դրանք իրականացնելուց: Մասնավորապես, նա որոշել էր սպանել նաեւ ֆիզիկոս Մաջիդ Շահրիարիին, ով հետագայում նույնպես սպանվել է: Ֆաշին խոստովանել է, որ Մոհամադիին չեզոքացրել է իսրայելական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Ֆաշին նշել է, որ պարտաստություն է անցել Իսրայելում, իսկ սպանության համար խոստացել էին 50 հազար դոլար տալ: Տեղեկացնենք, որ վերջին 3 տարիներին Իրանում արդեն 5 միջուկային ֆիզիկոս է սպանվել:

No comments: