Tuesday, May 15, 2012

Թուրքիա-ԵՄ հարաբերությունները կակտիվանան. Գերմանիայի արտգործնախարար

Tert.am. 15-5-2012- Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի համոզմամբ Եվրոպայի վերջին ընտրությունները վկայում են այն մասին, որ Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները կակտիվանան: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: «Այս հարցում Գերմանիան կարող է օգտակար լինել: Թուրքիայի հետ հարաբերություների ընդլայնումը բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի շահերից»,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նոր ղեկավար Ֆրանսուա Օլանդի` Գերմանիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, նա նշել է, որ երկու պետություններն էլ իրենց համար նույն հարթության վրա են: «Չնայած ժամանակ առ ժամանակ առաջացող տարաձայնություններին, երկու կողմերն էլ կշահեն հարաբերությունների նորմալացումից»,- ասել է նա: Գերմանացի նախարարը ողջունել է Թուրքիային` սիրացի փախստականներին ապաստան տալու կապակցությամբ:

No comments: