7or.am. 19-5-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մեկնելուց առաջ հանդիպել է թուրքական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի նախագահը խորհուրդ է տվել հպարտանալ թուրքական պատմությամբ, բայց չսահմանափակվել միայն անցյալով, այլ առաջ նայել։ Աբդուլլա Գյուլն ասել է, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական համակարգն է, որ հնարել է մարդկությունը. –Մարդիկ, որոնց կառավարում են բռնապետերը, նրանք, ում ղեկավարում են բռնության միջոցով, կամ նրանք, ովքեր չեն կարող արտահայտել իրենց կարծիքը, իհարկե, չեն կարող երջանիկ լինել։ Հենց դրա համար է պետք լավ քաղաքական համակարգը։ Այսօրվա դրությամբ լավագույն համակարգը, որ հորինել և բերել է մարդկությունը, կառավարումն է ժողովրդավարության միջոցով,–ասել է Թուրքիայի նախագահը։
Sunday, May 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment